Tert.am-ը գրում է․

Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր, ինչո՞ւ կարող է մարդը փնտրել և չգտնել աշխատանք, ինչո՞ւ կարող է մարդը զբաղվել ձեռներեցությամբ ու չհարստանալ, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ունեցած բանախոսության ժամանակ։

Արդյո՞ք կա և կարող է լինել նման իրավիճակ, որ առավոտից երեկո մարդը չարչարվի և արդյունք չստանա։ Ցավոք, այդպես է։ Դա նշանակում է՝ մենք ինչ-որ բան չգիտենք։ Դրա համար միայն մի ճանապարհ կա․ կրթություն»,- մասնավորապես ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել