
Հանրային աղմուկի հետեւանքով Բանդուրյանների որդին կալանավորվեց: Սակայն դեռ այն ժամանակ լուրեր կային, որ դա կարճ կտեւի: Երեկ տեղեկացանք, որ քրեական հեղինակությունների որդին տուն է գնացել. Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխել է տնային կալանքով։ Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հաստատեց լուրը. «Միջնորդություն ներկայացրինք, դատարանը հարգեց, բավարարեց՝ տնային կալանք սահմանեց։ Դատաքննության փուլում ենք, երեկ քրեական գործի փաստաթղթերն ուսումնասիրեցինք»։ Տեղեկացանք, որ մյուս մեղադրյալի՝ Միսաք Փաշիկյանի խափանման միջոցը չի փոխվել․ նա դեռ կալանքի տակ է։
Ստացվում է` իբրեւ թե ատելության խոսքի կամ տնտեսական մեղադրանքով մարդկանց տարիներով կարող են պահել բանտում, իսկ մարդուն կյանքից զրկածներին` ազատել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել