![](/static/news/b/2025/01/888555.jpg)
Tert.amLife-ը գրում է
«Կարծում եմ բաժանության մեջ երկուսն էլ մեղավոր են, այնպես չի լինում, որ մեկը մեղավոր է, մյուսը՝ ճիշտ:
Շատ կարևոր է մինչև ամուսնանալը հասկանալ, թե ինչ է քեզ սպասվում: Օրինակ՝ ես չգիտեի, թե ինչ է ինձ սպասվում: Խոսքը իրար բացահայտելու և իրար հասկանալու մասին է:
Մեր բաժանության դեպքում ավելի շատ ներքին անհամաձայնությունների խնդիր էր, տեսակների տարբերության, վեճերի, որոնց պատճառով արդեն իրար քայքայելու շրջանն էր սկսվել: Անխուսափելի էր բաժանումը:
Երբ հետ եմ նայում, մտածում եմ գուցե այն ժամանակ ավելի իմաստուն լինեի և կարողանայի ինչ-որ ձևով դիմանալ: Չեմ ափսոսում, հակառակը, ինձ համար այսպես ավելի լավ է, բայց այն ժամանակ ավելի ուրիշ կերպ էի մտածում, քան հիմա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/life/news/2025/01/29/Lili-Elbakyan/4221078
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել