Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ երկրի շահերը երբեք փոխզիջման առարկա չեն լինի որևէ մեկի հետ հարաբերություններում, գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

«Ոչինչ չի կարող փոխվել մեր ցանկության մեջ, մեր ձգտումներում առ այն, որ Վրաստանի շահերը, անվտանգությունն ու կայունությունը, հնարավորինս պաշտպանված լինեն: Եթե ինձ ասեք, որ Վրաստանի շահը փոխզիջումն է, որին պետք է  գնա կառավարությունը, նման փոխզիջումն անհնար կլինի»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել