Tert.am-ը գրում է․
Ադրբեջանական կառավարության աղբյուրները Euronews-ին հաստատել են, որ Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական զենիթային հրթիռի պատճառով:
Ըստ այդ աղբյուրների՝ հրթիռը արձակվել է 8432 չվերթի ուղղությամբ Գրոզնիի վրայով անօդաչու թռչող սարքի գործունեության ժամանակ, և դրա բեկորները հարվածել են ուղևորներին և անձնակազմին՝ պայթելով օդանավի մոտ՝ օդում։
Կառավարության աղբյուրները նաև հայտնել են, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում՝ չնայած օդաչուների կողմից արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքին: Փոխարենը անձնակազմին հանձնարարվել է թռչել Կասպից ծովով դեպի Ղազախստանի Ակտաու։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/12/26/azal/4218282
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել