Անբարենպաստ օդերևութաբանական պայմանների հետևանքով տարածաշրջանում ձևավորվել է օդի ֆոնային բարձր աղտոտվածություն, որի կենտրոնը Արարատյան գոգավորության ցածրադիր հատվածներն են։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Այստեղ հաստատվել է ջերմային շրջադասություն (ինվերսիա), որի հետևանքով սառը օդը կուտակվել է ռելիեֆի գոգավոր հատվածներում։ Դրա հետևանքով օդում փոշու մասնիկները կուտակվել են մթնոլորտի ստորին շերտերում և աղտոտվածությունն ավելացել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել