Ղազախստանի Ակտաու քաղաքում Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 38 մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  հայտնել է Ղազախստանի փոխվարչապետ, արտակարգ պատահարի պատճառների հետաքննության պետական հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը:

«Իրավիճակն այնքան էլ լավ չէ, կա 38 զոհ»,-ասել է Բոզումբաևը Ակտաուում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ դիակների նույնականացման նպատակով նշանակվելու են համապատասխան փորձաքննություններ։

Ըստ աղբյուրի՝ Բոզումբաևը հավաստիացրել է ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներին, որ տուժածների բուժման համար անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները առկա են։ Աստանայից լրացուցիչ սանավիացիա է ուղարկվել լավագույն բժիշկների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել