Tert.am-ը գրում է․

Միջերկրական ծովում ռուսական «Ուրսա մայոր» բեռնանավի կործանման պատճառ է դարձել ահաբեկչությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է «Օբրենլոգիստիկա» ընկերությունների խումբը:

«Նավի անձնակազմի անդամների ցուցմունքների համաձայն ՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ին ՝ ժամը 13:50-ին (Մոսկվայի ժամանակով), երեք անընդմեջ պայթյուն է տեղի ունեցել աջ կողային հատվածից, հետո նավը կտրուկ թեքվել է մինչև 25 աստիճան։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ նավի մեջ ջուր է լցվել»,-ասել են մամուլի ծառայությունից։ 

«Օբորոնլոգիստիկան» վստահեցրել է, որ նավի գերբեռնվածություն չի եղել։ ««Ursa Major» նավը Ռուսաստանի խոշորագույն բեռնանավերից մեկն է (առավելագույն բեռնատարողությունը՝ 9,5 հազար տոննա), 806 տոննա բեռով Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստից ուղևորվել է «Վլադիվոստոկ» նավահանգիստ։

«Նավի գերբեռնվածության մասին հնչեցրած վարկածը չի համապատասխանում իրականությանը և վնաս է հասցնում «Օբորոնլոգիստիկա» ՍՊԸ-ի հեղինակությանը», - նշում է մամուլի ծառայությունը:

«Ursa Major» բեռնատար նավը կործանվել է դեկտեմբերի 23-ին Միջերկրական ծովում, անձնակազմի 14 անդամները փրկվել են և տեղափոխվել Կարտախենա նավահանգիստ, 2-ը համարվում են անհետ կորած: Նավը խորտակվել է իսպանական ափից 67 մղոն և Ալժիրից 45 մղոն հեռավորության վրա: Ռուսական նավը Սանկտ Պետերբուրգից դուրս էր եկել 12 օր առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել