Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցելել է Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառ, որտեղ  ավտոմեքենան մխրճվել էր ամբոխի մեջ։

«Մագդեբուրգի հետ սգում է մեր ողջ երկիրը։ Սարսափելի է, թե որքան մարդ է սպանվել և վիրավորվել անհավատալի դաժանությամբ այստեղ՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառում:

Բոլոր զոհերին և նրանց ընտանիքներին մաղթում եմ ուժ և հոգու և մարմնի շուտափույթ ապաքինում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնավաճառում։ Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, ևս 205 մարդ վնասվածքներ են ստացել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել