Lurer.com-ը գրում է․
Ամերիկյան Gameto բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է աշխարհում առաջին երեխայի ծննդի մասին, որը բեղմնավորվել է կնոջ մարմնից դուրս ձվաբջջի մեջ: Դա հնարավոր է դարձել Gameto-ում ստեղծված Fertilo տեխնոլոգիայի շնորհիվ, ասվում է կազմակերպության կայքում, հաղորդում է Gazeta.ru–ն։
Երեխան ծնվել է Պերուի մայրաքաղաք Լիմայի «Սանտա Իզաբել» կլինիկայում։
Fertilo-ն օգտագործում է լաբորատոր պայմաններում ստեղծված երիտասարդ ձվարանների օժանդակ բջիջները՝ վերստեղծելու ձվաբջջի հասունացման բնական գործընթացը: Այս մոտեցումը փոխարինում է սովորական արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրաներում պահանջվող հորմոնալ ներարկումների 80%-ին: Այսպիսով, բոլոր ընթացակարգերի տեւողությունը կրճատվում է մինչեւ երեք օր:
Ընկերությունը նշել է, որ հաջողությունը պլյուրիպոտենտ ցողունային բջիջների օգտագործմամբ ավարտից մինչև վերջ գործընթացի առաջին ցուցադրումն էր: Այս տեսակի բջիջները կարող են վերածվել մարմնի գրեթե ցանկացած հյուսվածքի, բացառությամբ արտասաղմնային օրգանների՝ պլասենցայի և լեղապարկի:
Gamrto-ի ներկայացուցիչները պնդում են, որ ձվաբջիջը մարմնից դուրս հասունացնելը և հորմոնալ խթանումը նվազեցնելը հեշտացնում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ օգտագործող կանանց փորձառությունը։