Tert.am-ը գրում է․

1, 7 օրանոց տոմսի վրա զեղչերը չեն ազդում, սկսում են ազդել 10 անգամանոց տոմսերի վրա, այսինքն, եթե դուք ամիսը մի քանի անգամ եք օգտվում և ստիպված եք 300 դրամով գնել ուղետմոս, զեղչերը հարգելի մեր թոշակառուներ չեն ազդելու: Այս մասին Factor.tv-ի եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան և և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի բանավեճի ժամանակ հայտարարեց Մարությանը:

«Մենք պետք է գործենք բրիտանական WYG ընկերության՝ մեզ տված խորհդակցության հիման վրա, թե ինչպես պետք է լինի տրանսպորտը: Ի դեպ, այդ ընկերությունը խորհդատվությունը տվել է ինձնից էլ Ավինյանից էլ առաջ, նախորդ քաղաքային իշխանությունների կողմից, որը շատ լավ խորհդատվություն է»,- ասաց նախկին քաղաքապետը:

Մարությանը նշեց, որ  ըստ այդ ուսումնասիրության, այսօրվա ցանցում 94 տոկոսն առանց տեղփոխի են տեղաշարժվում: «Ինչը նշանակում է, որ մարդիկ օրական եթե գնում են գործի ու գալիս են, մեկ անգամ նստում են, գնում են աշխատանքի, մեկ անգամ նստում են վերադառնում են, 6 տոկոս դեպքերում՝ ոչ: 94 տոկոս դեպքերում մարդկանց համար եթե ամսականն են գնում, տոմսը դառնում է 8,800 դրամ, 2 անգամ ավելի քան հիմա է: Այդ միջինացվածը, որ պարոն Ավինյանն ասում է 144 դրամ, նման բան գոյություն չունի»,- ընդգծեց նա:

Ապա Մարությանն Ավինյանից հետաքրքրվեց, թե մոտավորապես որքան ավելի գումար է նախատեսվում հավաքել միասնական տոմսային համակարգով, ինչին ի պատասխան Ավինյանն ասաց՝ 5 մլրդ դրամ:

«2021 թվականին գույքահարկը եղել է 6 մլրդ 475 մլն դրամ, իսկ շարժական գույքը՝ 12.1 մլրդ, 24 թվականին գույքահարկը 13 մլրդ 24 մլն դրամ է, իսկ շարժականը՝ 12.8-ի փոխարեն 13,295 մլրդ դրամ: Այսինքն, տարբերությունը 7 մլրդ դրամի է: Այսինքն 8.1 մլրդ դրամ ավելի են հավաքում, քան հավաքում էինք 21 թվին:

Իսկ 25 թվականին ավելի է հավաքվելու՝ 14.92 մլրդ, իսկ 26 թվականին 20 մլրդ դրամ ավել, քերելով ձեզնից քան 21 թվին էր: Քանի՞ 5 մլրդ դրամ է  պարունակում՝ 4 հատ, այսինքն հանգիստ կարող է աշխատել տրանսպորտն առանց թանկանալու՝ 100 դրամով»,- հայտարարեց Մարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել