Մեզ պետք չեն  այնպիսի միջնորդներ, ինչպիսին Հունգարիայի վարչապետ Օրբանն է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

«Կիևին անհրաժեշտ են ուղիղ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ»,- հավելել է նա:

Նշենք, որ Հունգարիայի վարչապետն Ուկրաինայի ներկայացուցիչներից հեռախոսազրույց էր խնդրել Զելենսկու հետ՝ Ռուսաստանի հետ զինադադարը քննարկելու համար, սակայն մերժում էր ստացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել