Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ գոտեմարտը հայտնվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի տարվա լավագույնների թվում։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի Ալեքսանյան — Ասակալով գոտեմարտում հայ ըմբիշի հաղթանակը ներառել է ընթացիկ տարվա լավագույն պահերի մեջ։

Հիշեցնենք, որ Փարիզում Ալեքսանյանը քառորդ եզրափակիչում 5։0 հաշվով հաղթում էր, սակայն մրցակիցը այն դարձրեց 5։5։ Գոտեմարտի ավարտից կես րոպե աառաջ ևս 4 միավոր վաստակեց ու հաղթեց 9։5 հաշվով՝ դուրս գալով մրցաշաչի եզրափակիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել