Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Կիևին ռազմական աջակցություն տրամադրելը չպետք է կատարվի Գերմանիայի և նրա քաղաքացիների ապագայի համար ներդրումների հաշվին: 

Այս մասին  կանցլերը հայտարարել է Գերմանիայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ:

«Անհրաժեշտ է պատասխանել մեկ հարցի. պետք է արդյոք ֆինանսավորել Ուկրաինայի աջակցությունը, Գերմանիայի դաշնային բյուջեի ավելի քան 12 մլրդ եվրոյի հաշվին՝ ի վնաս մեր երկրի ապագայի: Իմ պատասխանն է՝ ոչ»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը:

Նա հերթական անգամ նշել է, որ չի կարող լինել երկակի դիրքորոշում և ընտրություն Կիևին օգնելու և Գերմանիայի բարօրության միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել