Starnews.am-ը գրում է․
Հերթական սկանդալը հայ հայտնիների միջև։ Այս անգամ կիզակետում են երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ու պարուհի Վիկա Մարտիրոսյանը։
StarNews-ի հետևորդները նկատել են, որ ժամանակին մտերիմ ընկերուհիներ համարվող Հռիփսիմեն ու Վիկան դադարել են հետևել իրար սոցիալական հարթակներում։ Մեր հետևորդներն անգամ նշում էին, որ Վիկան չի շնորհավորել Մարտինի և Հռիփսիմեի որդուն՝ Լեոյին, Եվրատեսիլի հայ պատվիրակ ընտրվելու առթիվ։ Ու այս ամենի ֆոնին երեկվանից համացանցում պտտվում է մի տեսանյութ, որտեղ Լեոն և պարուհի Սոնա Եսայանը կրկնում են Մանկական Եվրատեսիլի այս տարվա մեր երգի թրենդը։ Այս հանգամանքը ավելի է սրել նրանց միջև վեճի մասին խոսակցությունները, քանի որ ոչ վաղ անցյալում Մարտինի և Հռիփսիմեի տեսահոլովակների մեծ մասի պարային բեմաերությունները վստահվում էին հենց Վիկային։ Երկու կողմերն էլ դեռևս անարձագանք են թողնում տարածվող խոսակցությունները։
View this post on Instagram
Հավելենք, որ սա Վիկայի մասնակցությամբ առաջին սկանդալը չէ։ Վերջին շրջանում պարուհու մասնակցությամբ նման դեպքեր հաճախ են տեղի ունենում։ Իր հարցազրույցներից մեկի ընթացքում Վիկան նախ խոսել էր Սոնա Եսայանի մասին՝ իր խոսքում ակնարկելով վերջինիս մեծամտության մասին, ինչպես նաև՝ պատմել էր իր և Անահիտ Սիմոնյանի հարաբերությունների մասին։ Անահիտը, սակայն, անպատասխան չէր թողել Վիկայի հայտարարությունները՝ բացահայտ նշելով, որ պարուհին ստում է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: