Երգչուհի Էմմին ինստագրամյան իր էջում շնորհավորել է մայրիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի ծննդյան 70-ամյակն ու լուսանկար հրապարակել: «Մամ, ինչ սիրուն ես... Դու ամենա սիրուն կինն ես:
Ու եթե կա հաջորդ կյանք, ուզում եմ ամեն ինչ նույնը կրկնվի:
Դու իմ պապայի սիրած կինը լինես
Դու իմ մաման լինես
Դու աստղ լինես
Դու անհաղթելի լինես
Դու Նադեժդա Սարգսյանը լինես»,- լուսանկարին կից գրել է Էմմին:Երգչուհուն ինստագրամյան իր էջում շնորհավորել է նաև ամերիկաբնակ հաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել