ՀԱՄԱՍ-ի ղեկավար Սինվարի մահը շարժման «վերջին օրվա» սկիզբն է: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն:

«Գազայի հատվածում ռազմական գործողությունն այսքանով չի ավարտվել և կշարունակվի մինչև պատանդների ազատ արձակումը»,- նշել է նա:

Իսրայելի վարչապետը նաև խոստացել է ողջ թողնել և թույլ տալ հեռանալ արմատականներին, որոնք ազատ կարձակեն պատանդներին և կհանձնվեն:

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը սպանվել էր Գազայի հատվածի Ռաֆահում իսրայելական բանակի հարվածի հետևանքով: Այս մասին ասել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել