ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթ կսկսեն վերանայել Ռուսաստանի նկատմամբ վաղեմի քաղաքականությունը: Այս մասին  Ռիա Նովոստիի հաղորդմամբ, գրել է Politico-ն։

«Մասնակից երկրները մտադիր են բանավեճեր անցկացնել դաշինքի շրջանակներում և քննարկել Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը:

Եկել է ժամանակը՝ մշակելու նոր ռազմավարություն՝ հաշվի առնելով դաշնակիցների կոնկրետ դիրքորոշումները», -մեջբերում է հրատարակությունն ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը:

Պաշտոնյան պարզաբանել է, որ ապագա ռազմավարության նախագիծը դեռ պատրաստ չէ, և առաջարկվող փոփոխությունների ռազմական հետևանքները սահմանափակ կլինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել