Starnews.am-ը գրում է․

Սկանդալները անպակաս են հայկական շոուբիզնեսից… գաղտնիք չէ, որ նույն ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց միջև միշտ էլ լինում է մրցակցություն, սակայն դա էլ պետք է չափ ու սահման ճանաչի։ Հայ իրականության մեջ հաճախ են հատվում այդ կարմիր գծերը։ Մեկ անգամ չէ, որ հայ հայտնիները բացահայտ վիրավորել կամ ծաղրել են իրար, ու եթե ոչ հանրային մարդկանց կյանքում նման իրավիճակները կարող են մոռացվել, ապա այստեղ ամեն ինչ այլ է։ Ոչինչ չի մոռացվում։

Վերջին տարիների ամենաակնառու մրցակցությունը պարուհիներ Սոնա Եսայանի ու Վիկա Մարտիրոսյանի միջև է, ու ինչքան էլ վերջիններս փորձեն հերքել դա, միևնույնն է, փաստերը խոսում են նրանց փոխարեն։

Դեռ Ամալյա Հովհաննիսյանի հաղորդաշարի ընթացքում էր Սոնա Եսայանը բացահայտ նշել, որ ինքն իրեն համարում է իրական պրոֆեսիոնալ, ու մեղմ ասած, բացասական կարծիք ուներ հայկական մյուս պարային խմբերի  վերաբերյալ։

Արդեն Մհեր Բաղդասարյանին հյուրընկալվելիս Վիկան այդ թեմային անդրադառնալով նշել էր, որ դա իր համար մեծամտության դրսևորում է։ Վերջերս Վիկայի անվան շուրջ ևս մի սկանդալ եղավ։ Երգչուհի Անահիտ Սիմոնյանն էր նշում, որ իր և Վիկայի տարաէայնության պատճառը եղել է այն, որ ինքը մեկ այլ պարային խմբի հետ է սկսել համագործակցել։

Մի սկանդալը չավարտված, մյուսն է գալիս։ Սոնա Եսայանը ինստագրամյան իր էջի story բաժնում նոր լուսանկար էր հրապարակել ու դրան կից գրել էր.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել