Իսրայելի կառավարությունը որոշել է հզոր և լայնածավալ հարված հասցնել Իրանին։  

«Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ 

Նա նաև դիմել Մակրոնին՝ հայտարարելով, թե կհաղթեն Ֆրանսիայի հետ կամ առանց Ֆրանսիայի՝ ընդգծելով Մակրոնի՝ Իսրայելին զենքի մատակարարման վրա սահմանված էմբարգոն։ 

«Վստահ եղեք, որ Իսրայելը կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ ճակատամարտում չի հաղթել՝ հանուն աշխարհի խաղաղության և անվտանգության»,- հավելել է Իսրայելի վարչապետը։ 

Հաղորդվում է, որ Նեթանյահուն շուտով ուղերձով դիմելու է երկրին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել