Սիրիան ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին և համապատասխան դիմում է ուղարկել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին՝ առանց հստակեցնելու, թե երբ է ուղարկվել դիմումը:
«Մենք շատ շահագրգռված ենք ԲՐԻԿՍ-ին միանալու հարցում: Մենք գրավոր հարցումներ ենք ուղարկել կազմակերպությանը միանալու համար»,- ասել է դիվանագետը՝ «Հյուսիսային Կովկաս. նոր աշխարհառազմավարական հնարավորություններ» ֆորումի շրջանակներում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել