Բլոգեր Աշոտ Հովհաննիսյանը հիմնականում հանդես է գալիս կանանց կերպարներով և այս անգամ էլ տեսանյութ է ներկայացրել, որում կրկնօրինակում է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին։

Դերասանուհի, բլոգեր Աստղիկ Ալավերդյանն իր ինստագրամյան story բաժնում հրապարակել է Աշոտի տեսանյութը և գրել․ «Էս ինչ աաաա․․․ Ասեք, որ սա նորմալ չի։ Ինչ-որ մեկի համար սա օկ ա՞։ Ժողովուրդ, սա հին, շատ հին հումոր ա, 35 տարի առաջ դպրոցների կառնավալի մակարդակի»։

Բլոգեր Աշոտն էլ իր հերթին ինստագրամյան իր story-ում, ակնարկելով Աստղիկին, անդրադարձել է նրա գրառմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել