Tert.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր պաշտոնավարման մնացած ամիսները կկենտրոնացնի Ուկրաինային օգնելու, Մերձավոր Արևելքի հակամարտությունը լուծելու և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ դիրքերի ամրապնդման վրա։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ նախագահը կենտրոնացած է առաջիկա աշխատանքի վրա, հատկապես Գազայում պատերազմի դադարեցման, Ուկրաինայի ներուժի երկարաժամկետ ամրապնդման և հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր դիրքի ամրապնդման վրա», -ասել է Օսթինը:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/07/25/ostin/4157775
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել