168.am-ը գրում է․

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից ցույց տված ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստի համար։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ տեսուչ է նշանակել Դեմիրալի գործը հետաքննելու համար, սակայն չի հստակեցրել, թե երբ կարող է ավարտվել գործի քննությունը։

Նիդերլանդների դեմ Թուրքիայի հաջորդ խաղը կկայանա հուլիսի 6-ին Բեռլինում:

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ իր խփած գոլը տոնելիս՝ ցույց է տվել ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։ Սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպություններ և օգտատերեր պահանջել են հետաքննություն անցկացնել և որակազրկել ֆուտբոլիստին։

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը կարող է որակազրկվել «Եվրո-2024»-ից ծայրահեղ ազգայնական ժեստի համար, հայտնում է գերմանական Bild թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել