Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որը կկայանա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի ԱԳՆ-ն։

Վրացական պատվիրակությունը կգլխավորի Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։

Հայաստանը ևս հաստատել էր Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել