168.am-ը գրում է.

Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որի նշանակումից հետո Սփյուռքի տարբեր շրջանակներ ահազանգում էին Հայաստան-Սփյուռք կապերի վատթարացման և Սփյուռքում պառակտումների մասին, այս օրերին լծվել էր ոստիկանության հունիսի 12-ի պահվածքն արդարացնելու գործին։

Պարզվում է՝ Զարեհ Սինանյանն այդպիսի իրադարձությունները քննելու մասնագետ է․ նա իր «հեղինակավոր գնահատականն» էր տվել՝ շեշտելով, թե նման դեպքերում ԱՄՆ-ում ավելի կոշտ կվարվեին։ Իհարկե, Սփյուռքի գործերով հանձնակատարը ՀՀ իշխանության և ոստիկանության պահվածքը դատապարտող միջազգային քննադատությունների ու հայտարարությունների կողքով հպանցիկ է անցել ու այդ մասին որևէ բան չի նշել իր խոսքում։

Զարեհ Սինանյանի ցպահանջ ակտիվությունը հաշվի առնելով՝ այսօր հանրությանը կներկայացնենք, թե 2023 թվականին ի՞նչ գույք, եկամուտներ և ծախսեր է հայտարարագրել այս պաշտոնյան։

2023 թվականին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պահպանել է 2021 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գնված իր բնակարանը, որը տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով։

Հայտարարագրից տեղեկանում ենք նաև, որ նա 2004 թվականին «Նեյշնլ Լայֆ Գրուպ» ընկերությունից ձեռք է բերել արժեթղթեր, որոնք տարեսկզբին ունեցել են հետևյալ տեսքը՝  168 000 դոլար և 202 000 դոլար, իսկ տարեվերջին՝ 123 599 դոլար, 140 114 դոլար։ 2013 թվականին նա գնել է 20 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ռոյալ։

Զարեհ Սինանյանը հայտարարագրել է տպավորիչ դրամական միջոցներ

Բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ՝ ավանդների) տարեսկզբին կազմել են՝ 200 ԱՄՆ դոլար, 1 միլիոն 209 000 դրամ, 2 միլիոն 718 251 դրամ, 105 227.3 դրամ, 1,386 դոլար, 18,549 դոլար, 10,412.72 դոլար, 47,658 դոլար,

Տարեվերջին դրանք համապատասխանաբար աճել են՝ կազմելով

200 ԱՄՆ դոլար, 1 միլիոն 317,639 դրամ, 4 միլիոն 650 452 դրամ, 109 443 դրամ, 3,509 դոլար, 1,387 դոլար, 43,558 դոլար, 8,412 դոլար և 56,393 դոլար։

Սփյուռքի հանձնակատարի՝ տարեսկզբին ունեցած 29 000 դոլար կանխիկ դրամը ևս աճել է՝ տարեվերջին կազմելով 32 000 դոլար։

Զարեհ Սինանյանի հաշվետու տարվա եկամուտը՝ 17 միլիոն 067 094 դրամը, գոյացել է վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձից։

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը նաև հայտարարագրել է հանգստի համար կատարած ճանապարհածախսը՝ 14 միլիոն 337 500 դրամ և ուսման կամ այլ դասընթացների համար վճարված վարձը՝  8 միլիոն 649 000 դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել