Tert.am-ը գրում է.


ԱԺ-ի շենք գրավելու հրահանգ եղել է, որ հարձակվեն վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների վրա։

Այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում իր տեսակետը ներկայացրեց՝ ինչու չկայացավ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցով ԱԺ արտահերթ նիստը։

«Նոյեմբերի 9-ի կրկնությունն էին ուզում անել, ոստիկանությունը թույլ չտվեց։

ԱԺ-ի շենք գրավելու հրահանգ եղել է, որ հարձակվեն վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների վրա։ Այս ամենը պարզ էր իրենց տարածած հայտարարություններից։

Իշխանությունը քաղաքական մակարդակով մտածում է, որ Բագրատ Գալստանյանը պիտի մնա փողոցում, ինքը պիտի շատ երկար մնա, մաշվի փողոցում։ Ինքը մնալու է փողոցում, այն ուժերն ովքեր սատարում են ևս մնալու են փողոցում, այդ թվում Գարեգին Բ–ն, և մնացածները»,- հայտարարեց Սիմոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել