Tert.am-ը գրում է.


Մեր ժողովուրդը ՀՀ գործող վարչապետի և կառավարության հանդեպ մեծագույն վստահություն ունի։

Այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում իր տեսակետը ներկայացրեց՝ ինչու չկայացավ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցով ԱԺ արտահերթ նիստը։

«Մեր ժողովուրդը ՀՀ գործող վարչապետի և կառավարության հանդեպ մեծագույն վստահություն ունի, վստահում է։ Որևիցե պատճառ հրաժարական քննարկելու մենք չենք ունեցել, չունենք։

Այստեղ միակ խնդիրն ընդդիմությունն է, ոտից գլուխ խնդիր են։ Իրենք հերթական Վազգեն Մանուկյան 2-րդ-ն արեցին, ուղղակի, Վազգեն Մանուկյանի տեղը գնացին Բագրատ Գալստանյանին բերեցին։ Բացի դրանից, ոչ մի բան չի փոխվել»,- հայտարարեց Սիմոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել