1lurer.am-ը գրում է.


GG ընկերության գրասենյակներում Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում՝ «Լուրերին» հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Նա նշել է, որ խուզարկությունն իրականացվում է դեռևս 2023 թվականին հարուցված քրեական վարույթի շրջանակում: Չնայած այս հանգամանքին՝ որոշ փաստաբաններ խուզարկությունը քաղաքական բնույթի են որակում՝ պատճառաբանելով, թե GG ընկերության տնօրեն ու հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը «Տավուշը հանուն հայրենիքի» աջակիցներից է:

 «Նախաքննության շահերից ելնելով՝ շատ տեղեկատվություն տալ չեմ կարող, քանի որ այս փուլում չի բխում նախաքննության շահերից: Կարող եմ միայն ասել, որ դեռևս 2023 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ տվյալ տնտեսվարողի գործունեության հետ կապված, որի շրջանակում նախընթաց ժամանակահատվածում իրականացվել են համապատասխան քննչական վարութային գործողություններ և նախաքննության ներկա փուլում առաջացել է տվյալ սուբյեկտի գործունեությանն առնչվող 3 հասցեներում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն, որի շրջանակում էլ տվյալ քննչական գործողությունն իրականացվում է»,- ասել է Գոռ Աբրահամյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել