Tert.am-ը գրում է.

Ալմաթիի հռչակագիրը, որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք, ընդունված է Ադրբեջանի և Հայաստանի կողմից և դա անշրջելի իրողություն է, դա արձնագրված է 2 երկրների կողմից բարձր մակարդակով։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Երևանը պնդում է՝ Ադրբեջանը համաձայնել է Ալմա Աթայի հիմքով սահմանազատումը անցկացնել, ինչո՞ւ այդ դեպքում Ադրբեջանը չի համաձայնում Ալմա Աթայի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում։

«Սահմանազատումը տեղի է ունենում Խորհդային Միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա։ Ճիշտ է մենք հիմա Կիրանց հատվածում ենք անում սահմանազատումը, բայց մեզ համար կարևոր է Հայաստանի սահմանի պարագծի ամբողջական սահամանզատումն ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը։ Օգտագործվում են քարտեզներ, որոնք արտահայտում են Խորհդային Միության փլուզման պահին Խորհդային Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սահմանները»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ այս փուլում իրենց նպատակն է ոչ թե վերլուծություն անելը՝ պատրազմ կլինի, թե չի լինի, հարձակում կլինի, թե չի լինի, այլ այնպես անել, որ պատերազմը բացառվի և մենք գնում ենք այդ ճանապարհով։

«Տավուշում սահմանազատման գործըթնացով մենք ՀՀ խնդիրն ենք լուծում, այս գործըթնացը ունի մեկ նպատակ՝ անմիաստ, աննպատակ և անտրամաբանական դարձնել պատերազմը։ Պատերազմը զրկել տեղի ունենալու հիմքից։

Ուզում եմ օբյեկտիվ գնահատենք տեղի ունեցողը․ այս պահի դրությամբ աշխատանքի 90 տոկոսն արված է։ Ինչքան այդ աշխատանքն առաջ է գնում, ավելի է ամրագրվում այն համոզմունքը, որ ձևավորվում են երաշխիքներ և պատերազմը զրկվում է հիմքից, դառնում է անտրամաբանական, դառնում է անլեգիտիմ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել