Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանը և դերասանուհի Քրիստինե Հովհաննիսյանը այսօր ամուսնանում են:

Նրանց հարսանիքի կնքահայրը պրոդյուսեր Արման Անտոնյանն է, իսկ խաչեղբայրը դերասան Նորայր Եղյանը:

Նրանց պսակադրության արարողությունը տեղի է ունենալու Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ քաղաքացիական ամուսնության գրանցման արարողությունը՝ «Նոր Դվին» համալիրում:

Նրանք սոցցանցերի իրենց էջերում արդեն հրապարակել են տեսանյութեր՝ ցույց տալով իրենց հարսանեկան տեսքը:

Նշենք, որ նրանք նշանադրվել են անցած տարի՝ մարտի 23-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել