Tert.am-ը գրում է.

Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ:

Այս մասին հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հետաքննության նախնական արդյունքները լիովին հաստատում են ահաբեկիչների գործողությունների պլանավորված բնույթը, մանրակրկիտ նախապատրաստումը և հանցագործության կազմակերպիչների ֆինանսական աջակցությունը։

Ձերբակալված ահաբեկիչների հետ աշխատանքի, նրանցից առգրավված տեխնիկական սարքերի ուսումնասիրության և ֆինանսական գործարքների մասին տեղեկատվության վերլուծության արդյունքում ձեռք են բերվել ուկրաինացի ազգայնականների հետ նրանց կապի ապացույցներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հաղորդվում է նաև, որ բացահայտվել և կալանավորվել է ևս մեկ կասկածյալ, ով մասնակցել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա հարձակված ահաբեկիչներին ֆինանսավորելու սխեմային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել