Tert.am-ը գրում է․

Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։

«Մենք կարծում ենք, որ դա այդպես է, ամեն դեպքում, մենք հիմա խոսում ենք այն ֆակտուրայի մասին, որն ունենք: Սա ընդհանուր տեղեկատվություն է»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։

Ըստ նրա՝ ԱԴԾ-ն գիտի, որ ուկրաինական կողմը Մերձավոր Արևելքում զինյալների է պատրաստել:

«Մենք գիտենք, որ ուկրաինական կողմը Մերձավոր Արևելքում զինյալների ուսուցում և պատրաստում է իրականացրել»,- ասել է Բորտնիկովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել