Tert.am-ը գրում է.

Հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հրադադարի մասին բանաձևի ընդունումը, պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը պատրաստակամություն է հայտնել իսրայելցի պատանդների փոխանակել  Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը այս մասին ՀԱՄԱՍ-ը համապատասխան հայտարարություն է հրապարակել տելեգրամ ալիքում՝ ողջունելով ՄԱԿ ԱԽ-ի անհապաղ հրադադար հաստատելու կոչը։

ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ նաև ընդգծվել է մշտական հրադադարի, իսրայելական բոլոր զորքերը Գազայից դուրս բերելու և տեղահանվածներին իրենց բնակության վայրեր վերադարձնելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով ՄԱԿ Անվտանգության խորհրդին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ կատարելու հրադադարի մասին ընդունված բանաձևը և վերջ տալ պատերազմին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, որ ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել Գազայում անհապաղ հրադադար հաստատելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել