Tert.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի վարկածով ընթացիկ մրցաշրջանում ընդգրկվել է ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակում։

Սպուտնիկ Արմենիայի փոխացմամբ, Սպերցյանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» Կլաուդինոյի և նրա թիմակից Մատվեյ Սաֆոնովի հետ կիսում է 2-4-րդ տեղերը։ Այս խաղացողներից յուրաքանչյուրն արժե 18 միլիոն եվրո։

Վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցնում է «Զենիթի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Վենդելը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Սպերցյանը Կրասնոդարի շրջանավարտ է։ Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն 2021 թվականի փետրվարին որոշել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է 2026 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել