Ուկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան նախկինում։ Այս մասին հաղորդում է «РБК-Украина»-ն՝ մեջբերելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի՝ հեռուստամարաթոնի ժամանակ ուկրաինացիներին ուղղված ուղերձից:

Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին արդեն «եթե»-ի հարց չէ, այլ «երբ»-ի։

«ՌԴ նախագահ Պուտինը սկսեց այս պատերազմը, քանի որ ցանկանում էր փակել ՆԱՏՕ-ի դռները և Ուկրաինայից խլել սեփական ուղին ընտրելու իրավունքը։ Բայց նա հասավ լրիվ հակառակ արդյունքի։ Ուկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան նախկինում։ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին, դա ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»- ի հարց է», - ասել է Ստոլտենբերգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել