Lurer.com-ը գրում է.

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ», հայտնում է Metaratings.ru-ն։

Աղբյուրի համաձայն՝ խաղացողի մերժման պատճառը Հայաստանի և Թուրքիայի միջև լարված հարաբերություններն են։ Գործը պաշտոնական բանակցությունների չի հասել, չնայած «Գալաթասարայ»-ի ցանկությանը` պաշտոնականացնել Տիկնիզյանի տրանսֆերն իրենց խաղացողներից մեկի վաճառքից հետո:

24-ամյա Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ծնունդով Սանկտ Պետերբուրգից Տիկնիզյանը Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշել է 2023 թվականին, ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել