Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ փետրվարի 19-ին, Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս եկան 2 ներկայացուցիչ՝ 87 կգ քաշային Տաթև Հակոբյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը:

Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց  ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալը, իսկ Տաթև Հակոբյանը 4-րդ տեղում է։

Ավելի վաղ Սամվել Գասպարյանը դարձել էր ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել