Ապրիլի 14-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեներալ Նվեր Սաֆարյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեներալ Նվեր Սաֆարյան 11/1 հասցեի մոտակայքում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է «Honda Fit» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ն․ Մ․, ծնված 1986 թ․) սրահը՝ մասամբ: Վարորդը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել