Հարավային Կորեան հայտարարում է, որ Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռի նոր մոդել է արձակել, ինչը սարսափ է առաջացրել Ճապոնիայի հյուսիսում:
Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հարավային Կորեայի ռազմական ոլորտի պաշտոնյան ասել է, որ ամենայն հավանականությամբ, հրթիռը նոր զենք է, որը ցուցադրվել է Հյուսիսային Կորեայի վերջին զորահանդեսի ժամանակ:
Հարավային Կորեայի զինվորականներն ասել են, որ հրթիռը թռել է մոտ 1000 կմ, նրանք դա որակել են որպես «ծանր սադրանք»: Պաշտոնյան ասել է, որ առայժմ իրենց գնահատմամբ՝ արձակել են նոր տիպի բալիստիկ հրթիռ, և դեռ վերլուծում են այնպիսի մանրամասներ, ինչպիսին են հետագիծը, բարձրությունը և այլն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել