Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայատասնի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քնչական բաժնի քննիչները պարզել են մարտի 29-ին Արաբկիր վարչական շրջանում գործող «Մյուզիք Հոլ» ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը։
Այդ օրը, ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը և հայտնել, որ, կարծես՝ BMW մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հարձակվել են իր վրա և վնասել են աչքը։
Պարզվել է, որ այդ օրը, ժամը 02։30-ի սահմաններում Գ․ Հովհաննիսյանն իր ընկերների՝ Երևանի բնակիչներ 44-ամյա Վարդան Հովսեփյանի և 37-ամյա Տիգրան Հարությունյանի հետ այցելել են Բաղրամյան պողոտա 74 հասցեում գործող «Քուին Մյուզիք Հոլլ» ակումբ, որտեղ Գ․ Հովհաննիսյանը ձեռքով դիպչել է 35-ամյա մատուցողուհու հետույքին, որից հետո նշված ակումբի անվտանգության աշխատակից՝ Երևանի բնակիչ 36-ամյա Յանիկ Կտոյանը նկատողություն անելու համար մոտեցել է Գ․ Հովհաննիսյանին, սակայն վերջինս շարունակել է լկտի վերաբերմունք ցուցաբերել, ինչը վերածվել է վիճաբանության, ապա ծեծկռտուքի։
Մանարամասն՝ սկզբնաղբյուր կայքում։