Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Հարություն Բաբայանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի իր աշխատասենյակում Երևանի բնակիչ 21-ամյա Ալբերտ Նիկոլյանը ուսումնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել իր գլխին, իրեն պատճառելով ֆիզիկական ցավ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ կեսգիշերին մոտ Ա․ Նիկոլյանն ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն, որտեղից էլ նրան ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Հ․ Բաբայանը աշխատում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում որպես ամբիոնի վարիչ, իսկ Ա․ Նիկոլյանը նույն ինստիտուտի ուսանող է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել