Hraparak.am-ը գրում է․

Իրանի պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Սարդար Մոհամմադ Փաքփուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանային գոտի։ Այդ մասին փոխանցում են իրանական լրատվամիջոցները։

Բարձրաստիճան ռազմական գործիչը զրուցել է զինվորականների հետ, գնահատել նրանց մարտական պատրաստվածության մակարդակն ու բարոյական տրամադրվածությունը։

«Պաշտպանության անվտանգության հարցը չգիտի ցուրտ, շոգ, տոնական և աշխատանքային օրեր: Մենք պետք է լինենք հնարավորինս զգոն և պատրաստված։ Միշտ ուշադիր եղեք այս հարցերին»,- ասել է նա՝ դիմելով զորքերին։

Հիշեցնենք, որ նախօրեին Սենատում լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կպաշտպանի Ադրբեջանին՝ Իրանի հետ սահմանին հնարավոր կոնֆլիկտի դեպքում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել