
Tert.am-ը գրում է.
Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 12 հազար բնակչությամբ Իշկաշիմ քաղաքից 48 կմ հարավ-արեւմուտք։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ուժեղ ցնցումներ են զգացվել Պակիստանի և Աֆղանստանի մայրաքաղաքներում։ Ցնցումներ գրանցվել են նաև Տաջիկստանում, Հնդկաստանում և Ուզբեկստանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել