Ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը կմարմնավորի Շառլ Ազնավուրին «Պարոն Ազնավուր» կենսագրական ֆիլմում։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:
Թահար Ռահիմը հանրությանը ճանաչելի է դարձել 2009 թվականին, երբ նրա մասնակցությամբ «Մարգարեն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին և առաջադրվել «Օսկար»-ի: Լարված դրաման նաև արժանացել է ինը «Սեզար» մրցանակի, իսկ Թահար Ռահիմը պարգևատրվել է որպես լավագույն դերասան: Այս դերի համար դերասանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի և հեռուստատեսային և կինոարվեստի բրիտանական ակադեմիայի BAFTA մրցանակների։
Հետաքրքրական է, որ դերասանը Ֆաթիհ Աքինի նկարահանած «Կտրվածք» պատմական ֆիլմում մարմնավորել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած Նազարեթ Մանուկյանի հերոսին։
Ներկայում նա նկարահանվում է Ռիդկլի Սքոթի «Նապոլեոն» ֆիլմում:
Նշենք, որ 2024 թվականին աշխարհը կտեսնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»։ Ֆիլմը կարտադրվի Ֆրանսիայում։
Հիշեցնենք, որ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018-ին: