ԱՄՆ-ում բնակություն հաստատած լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման հյուրն այս անգամ հումոիստ, դերասան Վաչե Թովմասյանն է, որը նույնպես այս շրջանում բնակվում է ԱՄՆ-ում խոսել է ամուսնալուծության, «32 ատամ»-ի փլուզման, այս շրջանի զբաղվածության և պատերազմի մասին: 

Հաղորդավարը գործունեության և հաղորդման շրջանակներում մի քանի անգամ հանդիպել է և խոսել «32 ատամ» ակումբի արտիսների հետ, իսկ Վաչե Թովմասյանը՝ խոսելով այդ թեմայի մասին ներկայացրել է փլուզման պատճառները: 

«Կես կատակ, կես լուրջ՝ ղեկավար անձնակազմը գրպանում էր փողը և մեզ չէր տալիս, ոնց որ ցանկացած հայ իրականությունում ղեկավար անձինք»,- ծիծաղալով պատասխանեց դերասանը: 

Հաղորդավար փորձեց ճշտել անունները՝  հավելելով, որ ղեկավար անձինք երկուսն էին՝ Կարեն Բաբաջանյանը և Վահագն Գրիգորյանը։
«Ես անուններ չեմ տալու, այո, իրենք»,-հումորով պատասխանում է Վաչեն:

«Ինչքան էլ մեզ որևէ մեկը ներկայացնում էր, մենք թիմ էինք, ընտանիք էինք և կարևոր որոշումները կայացնում էինք միասին, բայց եկավ մի պահ, որ զգացինք՝ որոշումները միասին չեն կայացվում, ժողով արեցինք և ասեցինք՝ այսպես չի լինի, մենք ենք բրենդը ստեղծել, իսկ մենք էլ ասեցինք՝ դե խնդրեմ: Համոզված եմ, որ հետո Vitamin-ը ավելի հաջողված եղավ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել