
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։
Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Երևանի գնդի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, նա Երևանի բնակիչ 56-ամյա Արմեն Խարազյանն է։
Շամշյանի տեղեկություններով նա ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանն է։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2023/01/27/1231625
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել