Tert.am-ը գրում է․
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչները հերքել են աստղի հոր՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովի հոսպիտալացումը։ Այս մասին գրում է Super հրատարակությունը։
Պարզվել է, որ 90-ամյա Կիրկորով ավագը հոսպիտալացվել է ոչ թե պնևմոթորաքսով, այլ իր բնակարանից տեղափոխվել է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը՝ ստուգման։
«Նա դեռ չի հոսպիտալացվել, ուղղակի շտապօգնություն են կանչել։ Տանում են ստուգման: Կա թոքաբորբի կասկած։ Բժիշկները դեռ չեն հետազոտել, ոչինչ չի հաստատվել»,- ասել է Կիրկորով կրտսերի ներկայացուցիչ Կատյա Ուսպենսկայան։
Ավելի վաղ Telegram 112 ալիքը հայտնել էր, որ Բեդրոս Կիրկորովը հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում՝ պնևմոթորաքսով՝ թոքերի պաթոլոգիա, որը կապված է պլևրալ խոռոչում օդի կուտակման հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/12/07/bedros/3869956
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել