168.am-ը գրում է․

Բերձորն ու Աղավնոն թշնամուն հանձնելուց հետո, Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է միանալու Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:

Հուլիսի վերջին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ հայտնել էին, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին, իսկ նախարար Գնել Սանոսյանն էլ անցյալ շաբաթ լրագրողներին փոխանցել էր, որ Բերձորի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի գարնանը։ Իսկ թե մինչ այդ Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ մարդիկ ինչպես են գնալու, հստակ որևէ բան չեն ասում։

168.am Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանից հետաքրքրվեց՝ այս պահին Բերձորից և Աղավնոյից կա՞ն բնակիչներ, որոնք ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Հին Շենում։ Այլընտրանքային ճանապարհի անցկացումը գյուղի տարածքով կմեծացնի՞ գյուղի անվտանգության երաշխիքները, թե՞ հակառակը։

«Անվտանգության հարցերը մեզ չվերաբերող հարցեր են։ Անվտանգության առումով որևէ բան չենք կարող ասել, հիմա Երևանում անվտա՞նգ են: Ժամ առ ժամ իրավիճակ է փոխվում, ամեն րոպե մի կարգավիճակ է ջրի երես դուրս գալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել