Կյանքից հեռացել է ֆրանսիացի հանրահայտ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ժան Լուի Տրենտինյանը: Դերասանը վախճանվել է կյանքի 92-րդ տարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ժան Լուի Տրենտինյանը ծնվել է 1930 թ. դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Պյոլան քաղաքում՝ հարուստ ձեռնարկատիրոջ ընտանիքում:
Իր կյանքի ավելի քան 60 տարին թատրոնին և կինոյին նվիրած դերասանը խաղացել է 130-ից ավելի ֆիլմերում: Նրա մասնակցությամբ ամենահիշվող կինոնկարներից մեկը Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմն է, որը նկարահանվել է 1966 թվականին: Տրենտինյանը աշխարհի Կաննի և Բեռլինյան կինոփառատոնների դափնեկիր է:
Կինոյում նրա գործընկերներից են եղել Անուկ Էմեն, Բրիջիթ Բարդոն, Ժաննա Մորոն, Սիմոնա Սինյորեն, Ռոմի Շնայդերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել